Մարմնի խնամք
5 բնական միջոց ցելյուլիտի դեմ. 168.am
Ցելյուլիտն առավել հաճախ հանդիպում է մեծահասակ կանանց շրջանում, բայց երիտասարդ տարիքում ևս կանայք բախվում են այս տհաճ խնդրին։ Առավել հաճախ այն առաջանում է ոտքերի հատվածում։ Որոշ դեպքերում կարող է նկատվել նաև որովայնի և ձեռքերի հատվածում։
Steptohealth.ru-ն գրում է, որ չնայած խնդրի հիմնական պատճառն ավելորդ քաշն է, այն կարող է առաջանալ մարմնի ցանկացած կազմվածք ունեցող մարդկանց մոտ՝ հորմոնալ փոփոխությունների, լիմֆատիկ համակարգի աշխատանքի խանգարումների, օրգանիզմում տոքսինների և հեղուկի կուտակման արդյունքում։ Այս տհաճ խնդրից ազատվելու լավագույն տարբերակը կենսակերպը փոխելն է. հարկավոր է հետևել առողջ սննդակարգի կանոններին և ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Խնդրի դեմ պայքարում կարող եք օգտագործել նաև հետևյալ բնական միջոցները։
Սուրճի մրուր և մասուրի յուղ։ Սուրճի մրուրի և մասուրի յուղի համադրության արդյունքում մաշկն ավելի գեղեցիկ տեսք է ստանում։ Բաղադրիչներն օգնում են լավացնել արյան շրջանառությունը մաշկի այդ հատվածում, ինչը որոշիչ նշանակություն ունի հյուսվածքներում կուտակված հեղուկի և տոքսինների դուրսբերման համար։
Բաղադրիչներ.
- 3 ճաշի գդալ սուրճի մրուր՝ 36 գրամ,
- 3 ճաշի գդալ մասուրի յուղ՝ 45 գրամ։
Պատրաստման և օգտագործման եղանակը. բոլոր բաղադրիչները խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Խառնուրդը քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ ցելյուլիտ է առաջացել, մերսեք 3-5 րոպե։ 15 րոպե անց լվացեք ջրով։ Խորհուրդ է տրվում կրկնել շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
Ձիաձետի թուրմ։ Այս բնական ըմպելիքը նվազագույն քանակով կալորիա է պարունակում, պայքարում է հեղուկի կուտակման դեմ և խթանում է արյան շրջանառությունը։
Բաղադրիչներ.
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ,
- 1 թեյի գդալ ձիաձետ՝ 5 գրամ։
Պատրաստման և օգտագործման եղանակը. եռացրեք ջուրը, ավելացրեք մեկ թեյի գդալ ձիաձետ։ Թողեք թրմվի 20 րոպե։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել 2-3 բաժակ՝ շաբաթվա ընթացքում նվազագույնը 3 անգամ։
Ռոզմարինով լոսյոն։ Ռոզմարինը պայքարում է բորբոքային գործընթացների դեմ, բարձրացնում մաշկի տոնուսը։ Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում այս բույսն օգտագործել ցելյուլիտի դեմ պայքարում։ Դրա օգտագործման արդյունքում ցելյուլիտը չի կարող ամբողջությամբ վերանալ, սակայն պարբերական օգտագործումը կօգնի լավացնել արյան շրջանառությունը, ինչի արդյունքում ցելյուլիտն ավելի քիչ տեսանելի կլինի։
Բաղադրիչներ.
- 2 բաժակ ջուր՝ 500 մլ,
- 4 ճաշի գդալ թարմ ռոզմարին՝ 40 գրամ։
Պատրաստման և օգտագործման եղանակը. եռացրեք ջուրը, ավելացրեք ռոզմարինը։ Թողեք թրմվի 20-30 րոպե։ Լոսյոնը քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ ցելյուլիտ է առաջացել։ Պետք չէ լվանալ մաշկը, որպեսզի լոսյոնը ներծծվի։ Լոսյոնը մաշկին քսելուց հետո մերսեք այն հատվածը, որտեղ ցելյուլիտն առավել նկատելի է։
Ձիթապտղի և գիհու յուղեր։ Այս յուղերով մերսումը թույլ է տալիս լավացնել արյան շրջանառությունը, ինչի արդյունքում ցելյուլիտն ավելի քիչ նկատելի է դառնում։ Յուղերը հեշտությամբ են ներծծվում մաշկ՝ բարձրացնելով դրա տոնուսը։
Բաղադրիչներ.
- 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ՝ 48 գրամ,
- 2 ճաշի գդալ գիհու յուղ՝ 30 գրամ։
Պատրաստման և օգտագործման եղանակը. խառնեք յուղերը, տաքացրեք գոլորշու վրա։ Քսեք մաշկի վնասված հատվածներին, մերսեք։ Յուղը պետք է ներծծվի մաշկի մեջ։ Օգտագործեք ամեն օր՝ քնելուց առաջ։
Պապայա և խոշոր շաքարավազ։ Այս համադրությունը մաքրում է մաշկը մեռած բջիջներից և խթանում կոլագենի արտադրությունը։
Բաղադրիչներ.
- 3 կտոր պապայա,
- 2 ճաշի գդալ խոշոր շաքարավազ՝ 24 գրամ։
Պատրաստման և օգտագործման եղանակը. մանրացրեք պապայան, ավելացրեք շաքարը, խառնեք։ Մերսող շարժումներով քսեք մաշկին։ Խորհուրդ է տրվում շաբաթվա ընթացքում օգտագործել նվազագույնը երեք անգամ։
15.12.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
